14.03.2019 09:33

«Ռեալն» առաջարկ է արել Իկարդիին

«Ռեալն» առաջարկ է արել Իկարդիին

Իտալական «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին հայտնվել է Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային ցուցակում:

Tuttomercatoweb-ի համաձայն՝ Արքայական ակումբը կապ է հաստատել 26-ամյա ֆուտբոլիստի գործակալ Վանդա Նարայի հետ, որը նաեւ նրա կինն է: «Ռեալը» Իկարդիին խոստացել է վճարել ավելի շատ աշխատավարձ, քան առաջարկել էր իտալական «Նապոլին»: Ավելի վաղ «Նապոլին» արգենտինացուն առաջարկել էր տարեկան 9 միլիոն եվրո աշխատավարձ՝ գումարած 2 միլիոն բոնուսներ:

Հիշեցնենք, որ վերջերս Մաուրո Իկարդին չի խաղում «Ինտերի» կազմում, քանի որ հրաժարվել էր երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը: