14.03.2019 11:40

«Լիոն»-ի ղեկավարությունը ցանկացել է վերադարձնել Բենզեմային

«Լիոն»-ի ղեկավարությունը ցանկացել է վերադարձնել Բենզեմային

«Լիոն»-ի նախագահ Ժան-Միշել Օլասը հայտնել է, որ նախորդ ամռանը ցանկացել է վերադարձնել «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմային: 

«Մենք այդ թեմայի շուրջ զրույց ունեցանք Բենզեմայի հետ, և նա բաց էր վերադարձի համար: 

Սակայն մենք չկարողացանք համաձայնության գալ ֆինանսների պատճառով: 

Հիանալի կլիներ, եթե նա մի օր վերադառնար», - Օլասի խոսքերն է փոխանցում Tout le sport-ը: