14.03.2019 12:00

Sky Sports. Զիդանը ցանկանում է ազատվել «Ռեալ»-ի ֆուտբոլիստից

Sky Sports. Զիդանը ցանկանում է ազատվել «Ռեալ»-ի ֆուտբոլիստից

«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է բաժանվել հարձակվող Գարեթ Բեյլից: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:  

Նշվում է, որ դա անելն այդքան էլ հեշտ չի լինի, քանի որ ֆուտբոլիստը շատ խոշոր աշխատավարձ է ստանում:  

Ուելսցուն պետք է համոզել, որպեսզի նա համաձայնի տեղափոխվել այլ թիմ:  

Բեյլը «Ռեալ»-ի կազմում խաղում է 2013 թվականից: