14.03.2019 12:31

Սուլշերը խոշոր գումար կստանա պաշտպանության ուժեղացման համար

Սուլշերը խոշոր գումար կստանա պաշտպանության ուժեղացման համար

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը ամռանը 80 միլիոն եվրո կստանա պաշտպանության գիծն ուժեղացնելու համար: Այս մասին հայտնում է Todomercadoweb.es-ը: 

Սակայն սկզբից նորվեգացի մասնագետը պետք է գնահատի իր պաշտպանների մակարդակը, որպեսզի կոնկրետ կողմնորոշվի տրանսֆերների հարցում:  

Ավելի վաղ նշվում էր, որ «Յունայթեդ»-ը հետաքրքրված է «Բենֆիկա»-ի պաշտպան Ռուբեն Դիաշի ծառայություններով: