14.03.2019 13:00

L’equipe. Մբապեն և Նեյմարը չեն լքի ՊՍԺ-ն

L’equipe. Մբապեն և Նեյմարը չեն լքի ՊՍԺ-ն

Կիլիան Մբապեն և Նեյմարը հաջորդ մրցաշրջանում կմնան ՊՍԺ-ում: Այս մասին հայտնում է L’equipe-ը: 

Փարիզյան ակումբի ղեկավարությունը մտադիր չէ առաջիկա ամռանը բաժանվել իր առաջատարներից և այդ մասին հայտնել է խաղացողների ներկայացուցիչներին:  

Մբապեի և Նեյմարի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալ»-ը, որը մտադիր է նրանց տրանսֆերի վերաբերյալ առաջարկ անել առաջիկա ամռանը: