14.03.2019 13:57

Կասիլյասը հաջողություն է մաղթել Զիդանին

Կասիլյասը հաջողություն է մաղթել Զիդանին

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ, Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, պորտուգալական «Պորտուում» հանդես եկող Իկեր Կասիլյասը թվիթերյան գրառումով հաջողություն է մաղթել Արքայական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում վերանշանակված Զինեդին Զիդանին։

«Ամբողջ կյանքում մտածում էի, որ «Վերադարձ ապագա-2» ֆիլմը լավագույն երկրորդ մասն է, բայց ես սխալվում էի։ Լավագույնը Զիդանի վերադարձն է «Ռեալ»։ Մաղթում եմ հաջողություն»,- գրել է Կասիլյասը։

Հիշեցնենք, որ Զիդանը «Ռեալն» առաջին անգամ գլխավորել էր 2016-ին՝ 2,5 տարում երեք անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը, մեկական անգամ՝ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսն ու սուպերգավաթը, երկուական անգամ՝ Եվրոպայի սուպերգավաթն ու աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը։