13.03.2019 18:15

Reuters. Իրանը փորձում է շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները

Reuters. Իրանը փորձում է շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները

Իրանը գաղտնի զբաղվում է հին տանկերների (լցանավերի)  փնտրտուքով, որպեսզի դրանք օգտագործի ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու նպատակով: Այդ մասին չորեքշաբթի տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ընդամենը երկրում հաշվվում է մոտավորապես 50 տանկեր:

Սակայն Իրանը ստիպված է այդ նավերն օգտագործել ոչ միայն ածխաջրածիններ տեղափոխելու, այլև նավթ պահելու համար, քանի որ ցամաքում գտնվող պահեստարանների տարողությունը սահմանափակ է:

Հին տանկերներ որոնելիս Թեհրանը, մասնավորապես, դիմում է Վիետնամին և Հունաստանին:

 Իրավիճակը բարդացնում է ԱՄՆ-ի հակազդեցությունը, որը կարող է պատժամիջոցներ սահմանել ցանկացած ընկերության նկատմամբ, որը հանդես է գալիս որպես միջնորդ՝ Իրանին լցանավեր վաճառելու հարցում:

Փոխանցում է tass.ru-ն: