14.03.2019 08:30

ՉԼ. «Բարսելոնա»-ն ջախջախեց «Լիոն»-ին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

ՉԼ.  «Բարսելոնա»-ն ջախջախեց «Լիոն»-ին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Բարսելոնա»-ն տանը 5:1 հաշվով ջախջախեց «Լիոն»-ին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Կատալոնական գրանդի կազմում դուբլ գրանցեց Լիոնել Մեսսին: Վերջինս նաև երկու գոլային փոխանցում կատարեց: Մեկական անգամ աչքի ընկան Ժերար Պիկեն, Ուսման Դեմբելեն և Ֆելիպե Կոուտինյոն: Ֆրանսիական կողմից աչքի ընկավ Լուկա Տուսարը:

Հավելենք, որ կողմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով:

«Բարսելոնա» - «Լիոն»՝ 5:1