14.03.2019 08:45

ՉԼ. «Լիվերպուլ»-ը հաղթեց «Բավարիա»-ին ու դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)

ՉԼ. «Լիվերպուլ»-ը հաղթեց «Բավարիա»-ին ու դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպման շրջանակում «Բավարիա»-ն սեփական հարկի ներքո 1:3 հաշվով պարտություն կրեց «Լիվերպուլ»-ից:

Խաղի հաշիվը 26-րդ րոպեին բացել է հյուրերի հարձակվող Մանեն: 39-րդ րոպեին Մատիպը դարձավ ինքնագոլի հեղինակ և հաշիվը դարձրեց 1-1: 69-րդ րոպեին անգլիական գրանդին հաշվի մեջ առաջ մղեց Վան Դեյկը: 84-րդ րոպեին Մանեն դուբլ գրանցեց իր հաշվին ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը:

Այսպիսով, երկու խաղերի արդյուքնում «Լիվերպուլ»-ը հաղթահարում է մյունխենցիների արգելքը և դուրս գալիս քառորդ եզրափակիչ: Նշենք, որ կողմերի միջև առաջին խաղն ավարտվել էր 0:0 հաշվով: