14.03.2019 11:15

Թրամփն արգելք է դրել Boeing 737 Max -ի թռիչքների վրա

Թրամփն արգելք է դրել Boeing 737 Max -ի թռիչքների վրա

Եթովպիայում և Ինդոնեզիայում տեղի ունեցած ավիաաղետներից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է անհապաղ դադարեցնել Boeing 737 Max 8-ի և Max 9-ի թռիչքները: Թրամփի հայտարարությունից հետո Boeing-ի ակցիաներն ընկել են 2 %-ով:

Ավիաընկերությունն ինքը նույնպես պաշտպանել է նախագահի որոշումը և Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությանը հանձնարարել է դադարեցնել այդ կարգի բոլոր օդանավերի թռիչքները:

«Boeing-ը, նախկինի պես, լրիվ վստահ է 737 Max-ի անվտանգության հարցում: Սակայն ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչության, ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի, Ավիացիոն իշխանությունների և ամբողջ աշխարհում նրանց հաճախորդների հետ խորհրդակցելուց հետո Boeing-ը, զգուշությունից ելնելով, ինչպես նաև այդ ինքնաթիռի անվտանգության հարցում ավիացիոն հանրությանը հանգստացնելու համար Դաշնային վարչությանն առաջարկել է դադարեցնել Boeing 737 Max-ի ամբողջ շարժակազմի՝ ընդհանուր առմամբ՝ 371 օդանավերի թռիչքները ողջ աշխարհում»,- ասվում է Boeing-ի ուղերձում:

Փոխանցում է BBC-ն: