14.03.2019 13:03

Թրամփի շտաբի նախկին պետի պատժաժամկետին ավելացել է ևս 3,5 տարվա բանտարկություն

Թրամփի շտաբի նախկին պետի պատժաժամկետին ավելացել է ևս 3,5 տարվա բանտարկություն

Դոնալդ Թրամփի ընտրարշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթը ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության հետաքննության շրջանակներում դատապարտվել է ևս 43 ամիս բանտարկության: Ավելի վաղ նա արդեն ստացել էր 3 տարի 11 ամիս ազատազրկում՝ ֆինանսական հանցագործությունների համար: Այսպիսով, ընդհանուր հաշվով՝ Մանաֆորթը բանտում կանցկացնի 7 տարի 5 ամիս: Կոլումբիայի շրջանային դատարանը նրան նաև տուգանք է նշանակել՝ 6,1 մլն դոլարի չափով:

Մանաֆորթը Կրեմլի հետ Դոնալդ Թրամփի թիմի հնարավոր դավադրության գործով մեղադրյալներից մեկն է: «Ռուսական հետաքննությունը» վարում է  հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը:

Ի դեպ, մեղադրանքը, որով քաղտեխնոլոգը երկրորդ պատժաժամկետն է ստացել, ամերիկյան ընտրություններին ռուսաստանյան հնարավոր միջամտության հետ կապ չունի: Նա մեղադրվել է Ուկրաինայում ռուսաստանամետ քաղաքական գործիչների օգտին լոբբիստական գործունեություն ծավալելու համար:

 Մինչև Թրամփի հետ համագործակցելը Մանաֆորթն աշխատել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մոտ:

Փոխանցում է BBC-ն: