14.03.2019 13:31

Քաղաքապետ. «Ազատագրում ենք Օպերայի շրջակայքը». սրճարանատերերը բողոքում են

Քաղաքապետ. «Ազատագրում ենք Օպերայի շրջակայքը». սրճարանատերերը բողոքում են

Օպերայի հարակից տարածքում շարունակվում է մի քանի սրճարանների քանդումը: Օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատողներն, ի նշան բողոքի, փակել են Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկը։

Իր հերթին ֆեյսբուքում գրառում է կատարել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը.

«Սիրելի երևանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լիելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը:
Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը»: