14.03.2019 15:05

ԱՄՆ-ը մեքսիկական թմրակարտելները կարող է ճանաչել ահաբեկչական խմբավորումներ

ԱՄՆ-ը մեքսիկական թմրակարտելները կարող է ճանաչել ահաբեկչական խմբավորումներ

ԱՄՆ իշխանությունները քննարկում են մեքսիկական թմրակարտելներն արտասահմանյան ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու հարցը: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը Breitbart կայքին տված հարցազրույցում:

ԱՄՆ նախագահը դրական պատասխան է տվել լրագրողի այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կարող է նման միջոցներ ձեռք առնել որևէ կարտելի կամ դրանց կազմի մեջ մտնող հանցախմբերի նկատմամբ:

«Մենք լրջորեն մտածում ենք այդ մասին: Ըստ էության՝ մենք դրա մասին վաղուց ենք մտածում,- ասել է Թրամփը:- Դա հոգեբանական պահ է, բայց նաև՝ տնտեսական»: Նա ընդգծել է, որ մեքսիկական թմրակարտելները համարում է «ահաբեկչական կազմակերպություններ»:

«Ցավոք՝ Մեքսիկան կարտելների նկատմամբ կորցրել է վերահսկողությունը»,- հավելել է Թրամփը: Նրա խոսքով՝ անցյալ տարի Մեքսիկայում սպանվել է 42 հազար մարդ: «Այդ երկիրը համարվում է աշխարհում ամենավտանգավորներից մեկը»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Փոխանցում է tass.ru-ն: