14.03.2019 15:36

Հռոմ. Ցուցահանդես՝ նվիրված դա Վինչիի մահվան 500-ամյակին

Հռոմ. Ցուցահանդես՝ նվիրված դա Վինչիի մահվան 500-ամյակին

Հռոմում բացվում է «Գիտությունը՝ մինչև գիտությունը» ցուցահանդեսը, որը նվիրված է աշխարհահռչակ նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, գիտնական,  գրող, երաժիշտ, գյուտարար Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-ամյակին:

Կազմակերպիչների կարծիքով՝ այդ ցուցահանդեսը յուրօրինակ ճանապարհորդություն է դա Վինչիի մշակութայն ժառանգության աշխարհում: Հիմնական շեշտը դրվել է մեծ իտալացու տեխնոլոգիական և գիտական գործունեության վրա: Մեկ ցուցադրության մեջ հավաքված է ավելի քան երկու հարյուր աշխատանք՝ ձեռագրերից մինչև անկարգելի (պարաշյուտի) մոդել:

«Մեկ ցուցահանդեսի շրջանակներում մեզ հաջողվեց հավաքել ցուցանմուշներ տարբեր հավաքածուներից: Դրանք թե՛ նկարներ են, թե՛ Լեոնարդոյի նամակները: Հիմնականում ցուցանմուշները տրամադրել են Վատիկանի և իտալական մյուս խոշոր գրադարանները»,- պատմում է ցուցահանդեսի համակարգող Կլաուդիո Ջիրջիոնեն:

Ցուցահանդեսը կբացվի Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քվիրինալյան պալատում (Palazzo del Quirinale), այն կտևի մինչև հունիսի վերջը:

Փոխանցում է euronews-ը: