15.03.2019 09:00

Ինդիան Ուելս. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ եւ կխաղա Նադալի հետ

Ինդիան Ուելս. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ եւ կխաղա Նադալի հետ

Աշխարհի 13-րդ ռակետ, Ռուսաստանի ուժեղագույն թենիսիստ Կարեն Խաչանովը նվաճել է ամերիկյան Ինդիան Ուելսում ընթացող թենիսի BNP Paribas Open մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր:

Երրորդ շրջանում մոսկվացի 22-ամյա թենիսիստը 1 ժամ 27 րոպեում հաղթել է ամերիկացի Ջոն Իսներին՝ 6:4, 7:6 (7:1):

Կիսաեզրափակիչի ուղեգիրը Խաչանովը կվիճարկի աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալի հետ, որը 6:3, 6:4 հաշվով ուժեղ գտնվեց սերբ Ֆիլիպ Կրաինովիչից:

37-ամյա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 6:1, 6:4 հաշվով հաղթել է բրիտանացի Կայլ Էդմունդին, իսկ քառորդ եզրափակիչում կխաղա լեհ Հուբերտ Հուրկաչի հետ: