15.03.2019 09:30

Ռուսաստանի հավաքականը՝ շախմատի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանի հավաքականը՝ շախմատի աշխարհի չեմպիոն

Շախմատի Ռուսաստանի հավաքականը Աստանայում ավարտին մոտեցող աշխարհի թիմային առաջնության վերջին տուրից առաջ ապահովեց չեմպիոնի կոչումը:

Նախավերջին՝ 8-րդ տուրում ռուսները 3.5:0.5 հաշվով հաղթեցին Շվեդիայի հավաքականին եւ վաստակեցին 14 միավոր: 2-3-րդ տեղերը բաժանող Անգլիայի ու Հնդկաստանի թիմերը հետ են 3-ական միավոր:

Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Սերգեյ Կարյակինը, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը, Դմիտրի Անդրեյկինը եւ Վլադիսլավ Արտեմեւը: Ռուսներն աշխարհի թիմային առաջնությունում հաղթել էին նաեւ1997, 2005, 2010, 2013 թվականներին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը չէր մասնակցում աշխարհի թիմային առաջնությանը: