15.03.2019 10:00

Շախմատի ԱԱ. կանանց հավաքականը վերջին տուրում պարտվել է

Շախմատի ԱԱ. կանանց հավաքականը վերջին տուրում պարտվել է

Աստանայում ավարտված շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցել է Ղազախստանի թիմի հետ և պարտվել է 1:3 հաշվով:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկած Լիլիթ Մկրտչյանը հաղթել է, իսկ Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը` պարտվել:

Հայաստանի հավաքականը 4 միավորով գրավել է 8-րդ տեղը: 9 տուրում հայ շախմատիստուհիները պարտվել են Ռուսաստանին, Հնդկաստանին, Չինաստանին, ԱՄՆ-ին, Ուկրաինային, Ղազախստանին, ոչ ոքի խաղացել Հունգարիայի ու Վրաստանի հետ և միակ հաղթանակն առաջին մրցամարտում տարել Եգիպտոսի թիմի նկատմամբ:

Չեմպիոնի կոչումը նվաճել է Չինաստանի հավաքականը, որը գրանցել է 100 տոկոսանոց արդյունք՝ 9 հաղթանակ, 18 միավոր: Ռուսաստանի հավաքականը 14 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը 13 միավորով եզրափակել է Վրաստանի թիմը:

Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության մասնակցության իրավունքը ստացել էր 2018թ. Օլիմպիադայում 6-րդ տեղը գրավելու շնորհիվ: