15.03.2019 11:30

«Բեշիկթաշը» 4 ամիս աշխատավարձ չի վճարել Լորիս Կարիուսին

«Բեշիկթաշը» 4 ամիս աշխատավարձ չի վճարել Լորիս Կարիուսին

«Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսը 2018-ի հոկտեմբերից աշխատավարձ չի ստացել Ստամբուլի «Բեշիկթաշում», որի կազմում հանդես է գալիս վարձավճարով:

Times-ի համաձայն՝ թուրքական ակումբը մոտ մեկ միլիոն եվրո պարտք է 25-ամյա գերմանացուն: Այդ կապակցությամբ Կարիուսը բողոք է ներկայացրել ՖԻՖԱ:

Այս մրցաշրջանից առաջ «Բեշիկթաշը» 2 տարով վարձակալել էր գերմանացի դարպասապահին: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 26 խաղի եւ բաց թողել 37 գոլ:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ թուրքական ակումբը դժգոհ է Կարիուսի խաղից եւ ցանկանում է նրան վերադարձնել «Լիվերպուլին»: