15.03.2019 13:00

Նեյմարին Չեմպիոնների լիգայում երեքխաղյա որակազրկում է սպառնում

Նեյմարին Չեմպիոնների լիգայում երեքխաղյա որակազրկում է սպառնում

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է 3 խաղով որակազրկվել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ պատասխան խաղից (1:3) հետո պահվածքի համար: 

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն բրազիլացու նկատմամբ կարգապահական գործ էր հարուցել: 

Հիշեցնենք, որ 27-ամյա խաղացողը վնասվածքի պատճառով բաց էր թողել հանդիպումը: 

Խաղից հետո նա Instagram-ի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ քննադատել էր մրցավարական անձնակազմին: