14.03.2019 12:30

Պոգբան կարևոր որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Պոգբան կարևոր որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան կշարունակի պաշտպանել մանկունյացիների գույները: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ժոզե Մոուրինյոյի հետ ունեցած խպնդիրների պատճառով ֆրանսիացին ցանկություն ուներ հեռանալ թիմից, բայց Օլե-Գւնար Սուլշերի գալուց հետո ֆուտբոլիստը մտափոխվել է: Պոգբան գոհ է թիմում ունեցած իր կարգավիճակից և ստացած խաղային ժամանակից:

Ավելի վաղ, տեղեկություն կար, որ Պոգբան հայտնվել է Մադրիդի «Ռեալ»-ի թիրախում, որը օրեր առաջ գլխավորեց Զինեդին Զիդանը: