15.03.2019 13:30

Daily Mail. Մադրիդի «Ռեալ»-ի տրանսֆերային թիրախում «Լիվերպուլ»-ի աստղն է

Daily Mail. Մադրիդի «Ռեալ»-ի տրանսֆերային թիրախում «Լիվերպուլ»-ի աստղն է

 «Լիվերպուլ»-ի հարձակվող Սադիո Մանեն կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, տեղեկացնում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, սենեգալցու ծառայություններով հետաքրքրված է անձամբ Զինեդին Զիդանը:

Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 85 մլն եվրո, իսկ գործող պայմանագրի ժամկետը մերսիսայդցիների հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում անգլիական ակումբի կամզում Մանեն 36 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 17 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: