14.03.2019 17:02

Ամերիկյան աստղերի զավակներն ապօրինաբար ընդունվել են տարբեր բուհեր

Ամերիկյան աստղերի զավակներն ապօրինաբար  ընդունվել են տարբեր բուհեր

ԱՄՆ-ում բացահայտվել է խոշոր խարդախության սխեմա, որի մասնակիցները փորձել են իրենց երեխաներին հեղինակավոր համալսարաններ տեղավորել անօրինական ճանապարհով:

Գործով որպես մեղադրյալ անցնում են ամերիկյան մի քանի աստղեր, ընդհանուր առմամբ՝ առնվազն 40 մարդ հասարակության վերնախավից:

Դատական փաստաթղթերի համաձայն՝ ծնողները փող են վճարել քննության արդյունքները և ինչ-ինչ փաստաթղթեր կեղծելու համար, ինչի շնորհիվ նրանց զավակներն ընդունվել են հեղինակավոր ուսումնական հաստատություններ՝ սպորտում նվաճումներ ունեցող ուսանողների համար նախատեսված անվճար տեղերում:

Կոռուպցիոն սխեմայում հիշատակվում են Իեյլը, Սթենֆորդը, Ջորջթաունի համալսարանը և այլ էլիտար բուհեր, սակայն հետաքննությունը կարծում է, որ այդ հաստատությունների աշխատակիցները նույնպես մոլորության մեջ են եղել, և նրանք որևէ հակաօրինական գործողություն չեն արել:

Առայժմ պարզ չէ, թե ինչ է լինելու այն երեխաների հետ, ովքեր համալսարաններ են ընդունվել կոռուպցիոն սխեմայի օգնությամբ:

Փոխանցում է BBC-ն: