14.03.2019 17:30

Վրաստանում ուրան վաճառելու փորձ է կանխվել

Վրաստանում ուրան վաճառելու փորձ է կանխվել

Վրաստանի պետանվտանգության ծառայությունը Քոբուլեթի քաղաքում ձերբակալել է երկրի երկու քաղաքացիների, որոնք փորձել են ուրան վաճառել: Այդ մասին հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչ Սավլե Մոտիաշվիլին:

Նրա խոսքով՝ ձերբակալվածների մոտից հայտնաբերվել է ավելի քան 40 գրամ ռադիոակտիվ նյութ, որը կարող էր օգտագործվել միջուկային ռեակտորներում՝ պլուտոնիում-239-ի արտադրության համար, ինչն էլ կարելի է օգտագործել միջուկային զենքի արտադրության մեջ:

Հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածները տեղական քրեական խմբավորման անդամներ են, նրանք պատրաստվում էին միջուկային նյութը վաճառել 2,8 մլն դոլարով: Սակայն չի նշվում, թե նրանք որտեղից են ձեռք բերել ուրանը, և ով է եղել հավանական գնորդը:

Փոխանցում է euronews-ը: