15.03.2019 08:16

ԵԼ. «Արսենալ»-ը վստահ հաղթանակ տոնեց «Ռեն»-ի նկատմամբ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

ԵԼ. «Արսենալ»-ը վստահ հաղթանակ տոնեց «Ռեն»-ի նկատմամբ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Արսենալ»-ը սեփական հարկի ներքո 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ռեն»-ի դարպասը:

Խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացել է Օբամեյնագը: 10 րոպե անց իր թիմի առավելությունը կրկնապատկել է Մեյթլենդ-Նայլսը: 72-րդ րոպեին Օբամեյանգն արդեն իր հաշվին դուբլ գրանցեց:

«Զինագործներ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանին: Վերջինս 70-րդ րոպեին փոխարինելով Օզիլին դուրս եկավ խաղադաշտ և ակտիվ խաղ ցուցադրեց, իսկ 77-րդ րոպեին արժանացավ դեղին քարտի:

Այսպիսով, երկու խաղերի արդյուքնում լոնդոնցիները 4:3 հաշվով առավելության են հասնում ֆրանսիական կողմի նկատմամբ ու դուրս գալիս քառորդ եզրափակիչ:

«Արսենալ» - «Ռեն»՝ 3:0