15.03.2019 10:35

Հարձակում Նոր Զելանդիայում. 40 զոհ, տասնյակ վիրավորներ

Հարձակում Նոր Զելանդիայում. 40 զոհ, տասնյակ վիրավորներ

Նոր Զելանդիայի Քրայստչերչ քաղաքում երկու մզկիթների վրա կատարված զինված հարձակման արդյունքում զոհվել է 40 մարդ, ավելի քան 20-ը  ծանր վիրավոր են:

Չորս կասկածյալները՝ երեք տղամարդ և մի կին, ձերբակալված են: Առայժմ պարզ չէ, թե քանի հոգի է մասնակցել հարձակմանը:

Ոստիկանական գործողությունների ընթացքում բռնագրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, հրազեն և զինամթերք: Դատելով հայտնաբերված զենքի քանակից, ըստ փորձագետների՝ մզկիթների վրա հարձակումը մանրակրկիտ նախապատրաստվել է:

«Սա Նոր Զելանդիայի պատմության ամենասև օրերից մեկն է»,- հեռուստատեսային ուղերձում ասել է երկրի վարչապետ Ջասինդա Արդենը:

Փոխանցում է BBC-ն: