15.03.2019 13:15

Բրիտանիայի խորհրդարանը քվերակել է Brexit-ի հետաձգման օգտին

Բրիտանիայի խորհրդարանը քվերակել է Brexit-ի հետաձգման օգտին

Բրիտանական Համայնքների պալատը կառավարությանը հանձնարարել է Եվրամիությանը խնդրել Բրիտանիայի ելքը մարտի 29-ից տեղափոխել ավելի ուշ ժամկետի: Հետաձգման օրինագծի օգտին քվեարկել է 412 պատգամավոր, դեմ՝ 202-ը:

Այժմ որոշողը Եվրամիությունն է լինելու, սակայն ԵՄ ներկայացուցիչները մինչև հիմա ասել են, որ կարճատև հետաձգումը, հնարավոր է՝ չհերիքի: Նախորդ օրը Համայնքների պալատը քվեարկել էր այն օրինագծի օգտին, որն արգելում է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը առանց պայմանագրի:

Վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է եկող շաբաթ մեկ անգամ ևս քվեարկության դնել ԵՄ-ից դուրս գալու պայմանագրի նախագիծը, որն արդեն երկու անգամ, ջախջախիչ արդյունքներով, մերժվել է խորհրդարանի կողմից: Եթե երրորդ փորձից հետո նախագիծը, այնուամենայնիվ, հավանության արժանանա, ապա Բրիտանիան, հինգշաբթի ընդունած որոշման համաձայն՝ կխնդրի ընդամենը երեք ամսով հետաձգել Brexit-ը՝ մինչև հունիսի վերջը, որպեսզի այդ ընթացքում ընդունի դրա համար անհրաժեշտ օրենսդրական ակտերը:

Հինգշաբթի ընդունված որոշումը կառավարության առաջին հաղթանակն էր խորհրդարանում եռօրյա քննարկումների ընթացքում:

Փոխանցում է BBC-ն: