15.03.2019 13:42

Ինտերպոլը Հաշոգիի գործով 20 սաուդցիների կալանքի միջազգային օրդեր է տվել

Ինտերպոլը Հաշոգիի գործով 20 սաուդցիների կալանքի միջազգային օրդեր է տվել

Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը կալանքի միջազգային օրդեր է տվել Սաուդյան Արաբիայի 20 քաղաքացիների վերաբերյալ, որոնք կասկածվում են անցյալ տարի Թուրքիայում սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության մեջ, փոխանցում է ТАСС-ը:

Ինտերպոլը երկու տասնյակ սաուդցիների նկատմամբ «կարմիև ծանուցումներ» է տարածել, ինչը նշանակում է ձերբակալության թույլտվություն: Այդ սաուդցիները այն թիմի անդամներն են, որը ժամանել էր Ստամբուլ՝ Հաշոգիին սպանելու առաջադրանքով: Կալանքի օրդերներն Ինտերպոլը տվել է Թուրքիայի պահանջով, նշում է թերթը:

Հիշեցնենք, որ The Washington Post ամերիկյան թերթի մեկնաբան Ջամալ Հաշոգին սպանվել էր հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հուպատոսարանում: Թուրքիան այդ հանցագործության պաշտոնական հետաքննություն է անցկացնում:

Քրեական գործում տեսագրություն կա, թե ինչպես է Թուրքիա ժամանում 15 հոգուց բաղկացած «մարդասպանների ջոկատը», որի կազմում նույնիսկ դատաբժիշկ է եղել՝ ընդդիմադիր լրագրողի դիակը մասնատելու համար անհրաժեշտ գործիքներով:

Փոխանցում է newsru.com-ը: