15.03.2019 15:37

Քոչարյանը կմնա կալանքի տակ

Քոչարյանը կմնա կալանքի տակ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, այսօր բավարարել է Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու՝ ՀՔԾ ներկայացրած միջնորդության քննությունը:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն նոր միջնորդություն էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ։

Դատարանը մերժել է նաեւ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու՝ փաստաբանների միջնորդությունը: Այդ մասին այսօր դատական նիստից հետո հայտարարել է Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը: