15.03.2019 15:50

Պետքարտուղարությունը նշել է ԱՄՆ-ի համար վտանգ ներկայացնող 50 երկիր

Պետքարտուղարությունը նշել է ԱՄՆ-ի համար վտանգ ներկայացնող 50 երկիր

Ներկա պահին առնվազն 50 երկրներ կարող են վնաս հասցնել ԱՄՆ-ին, ինչը հարուցում է ամերիկյան վարչակազմի անհանգստությունը:

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում նման հայտարարությամբ է հանդես եկել պետքարտուղարության քաղաքական ծրագրման բաժնի տնօրեն Քիրոն Սքիները:

Վերջինս նշել է, որ XX դարավերջին ԱՄՆ-ի հիմնական հակառակորդը ԽՍՀՄ-ն էր: Բացի նրանից՝ միջուկային զենք ուներ նաև ՉԺՀ-ն, սակայն Չինաստանը ԱՄՆ-ի հակառակորդը չէր, քանի որ չէր ուզում մտնել «սառը պատերազմի» մեջ: Մինչդեռ հիմա Չինաստանն առաջին երկիրն է, որը դարձել է ԱՄՆ-ի հակառակորդը ոչ միայն ռազմական ոլորտում, այլև տնտեսության մեջ:

«Ներկայիս դրությամբ՝  առնվազն 50 երկրներ մեր անհանգստությունն են հարուցում: Եվ խոսքը միայն այն երկրների մասին չէ, որոնք կարող են զանգվածային միջուկային հարված հասցնել, այլև կարող են վնասել ԱՄՆ-ին կիբերպատերազմով, տնտեսական պատերազմով, տեղեկատվական դիմակայությամբ: Դա բոլորովին այլ աշխարհ է»,- ընդգծել է Սքիները՝ ԱՄՆ-ի համար ամենագլխավոր փորձություններից մեկն անվանելով զարգացող երկրները, որոնք ավելացել են կամ կարող են ավելանալ միջուկային տերությունների թվին:

Փոխանցում է newsru.com-ը: