15.03.2019 15:01

Թրամփ. Մեյը չի լսել իմ խորհուրդները՝ Brexit-ի բանակցությունները վարելու վերաբերյալ

Թրամփ. Մեյը չի լսել իմ խորհուրդները՝ Brexit-ի բանակցությունները վարելու վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ականջ չի դրել իր խորհուրդներին, թե ինչպես է պետք վարել բանակցությունները Brexit-ի հարցով:

«Ես զարմացած եմ, թե որքան վատ անցան  Brexit-ի հարցով բանակցությունները: Ես վարչապետին խորհուրդներ եմ տվել, թե ինչպես է պետք վարել բանակցությունները՝ հաջողության հասնելու համար, բայց նա ինձ չլսեց: Նորմալ է: Նա պետք է անի այն, ինչ պետք է անի»,- ասել է ամերիկյան առաջնորդը Սպիտակ տանը Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարի հետ հանդիպմանը, գրել է The Daily Mail-ը:

ԱՄՆ նախագահը Brexit-ի հետ կապված իրավիճակն անվանել է «խայտառակություն», որը «խարխլում է»  ոչ միայն Մեծ Բրիտանիան, այլև այլ երկրներ: ԵՄ-ի դիրքորոշումն այդ բանակցություններում նա բնորոշել է որպես չափազանց կոշտ:

Փոխանցում է newsru.com-ը: