15.03.2019 16:08

Թուրքիայի նախագահը դատապարտել է ահաբեկչական գործողությունները Նոր Զելանդիայում

Թուրքիայի նախագահը  դատապարտել է ահաբեկչական գործողությունները Նոր Զելանդիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վճռականորեն դատապարտել է Քրայստչերչում մզկիթների վրա զինված հարձակումը և շուտափույթ առողջություն է մաղթել այդ հարձակման ընթացքում վնասվածքներ ստացած մարդկանց: Այդ մասին Թուրքիայի առաջնորդը գրառում է կատարել իր twitter-յան էջում:

«Ես վճռականորեն դատապարտում եմ Նոր Զելանդիայի Ալ-Նուր մզկիթում կատարված ահաբեկչական գործողությունը՝ ընդդեմ մուսուլմանների: Թող Ալլահը թողություն տա զոհերին և արագ ապաքինում տա վիրավորներին: Իմ երկրի անունից ես ցավակցում եմ ամբողջ իսլամական աշխարհին և Նոր Զելանդիային, որոնք դարձել են այդ եղկելի արարքի զոհը, ինչը  ռասիզմի և իսլամատյացության մեծացման վկայությունն է»,- գրել է Էրդողանը:

Եվրոպայի խորհուրդը նույնպես դատապարտել է ահաբեկչական հարձակումը:

«Ռասիզմը, կրոնական ատելությունը և իսլամատյացությունը սպառնալիք են ներկայացնում աշխարհին և մոլորակի կայունությանը: Եվրոպայի խորհուրդը դատապարտում է այդ սոսկալի հարձակումը և Նոր Զելանդիային է փոխանցում իր ցավակցություններն ու համերաշխությունը»,- ասվում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հոլթգենի՝ Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ:

Փոխանցում է tass.ru-ն: