16.03.2019 09:32

ՊՍԺ-ն պատժել է Ռաբիոյին

ՊՍԺ-ն պատժել է Ռաբիոյին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը որոշել է մինչեւ մարտի 27-ը ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյին հեռացնել թիմի մարզումներից, հաղորդում է RTL-ը:

23-ամյա ֆուտբոլիստը պատժվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումից (1:3) հետո գիշերային ակումբ այցելելու համար:

Մարտի 27-ից հետո Ռաբիոյի ու ՊՍԺ-ի ղեկավարության միջեւ տեղի կունենա հանդիպում, որի ընթացքում կարող է որոշվել խզել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ռաբիոն հրաժարվել էր երկարաձգել գործող պայմանագիրը, ինչից հետո չի խաղում ՊՍԺ-ի կազմում: