16.03.2019 10:00

Պոլ Սքոուլզն Անգլիայի չորրորդ դիվիզիոնի թիմը գլխավորեց մեկ ամիս

Պոլ Սքոուլզն Անգլիայի չորրորդ դիվիզիոնի թիմը գլխավորեց մեկ ամիս

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը հեռացել է «Օլդհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է ակումբի կայքը:

44-ամյա անգլիացին փետրվարի 11-ին էր գլխավորել Անգլիայի չորրորդ դիվիզիոնում հանդես եկող ակումբը, որի հետ կնքել էր կես տարվա պայամանագիր: Նրա հեռանալու պատճառը չի նշվում:

Սքոուլզի գլխավորությամբ «Օլդհեմն» անցկացրել է 5 հանդիպում, կրել 3 պարտություն եւ գրանցել 2 ոչ ոքի:

Հիշեցնենք, որ Պոլ Սքոուլզը կարիերան ավարտել է 2013 թվականին: