16.03.2019 10:30

Կապելո․ Ֆուտբոլն ունեցել է երեք հանճար

Կապելո․ Ֆուտբոլն ունեցել է երեք հանճար

«Միլանի», «Ռեալի», «Յուվենտուսի», «Ռոմայի», Անգլիայի եւ Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին չի նշելով ֆուտբոլի բոլոր ժամանակների հանճարների թվում։

«Ռոնալդուն արտասովոր ֆուտբոլիստ է, բայց Մեսին հանճար է։ Ֆուտբոլում եղել է երեք հանճար՝ Պելե, Մարադոնա, Մեսսի։ Ռոնալդուն օգնում է թիմին հաղթել, բայց Մեսին անում է ավելին։ Ես Լեոյին տեսել եմ, երբ նա 16 տարեկան էր եւ հիացել էի նրա խաղով։ Արդեն այն ժամանակ նա անում էր նույնը, ինչ հիմա»,- Կապելոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ «Յուվենտուսը» 3։0 հաշվով հաղթեց Մադրիդի «Աթլետիկոյին» եւ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։ Մեսսին «Լիոնի» դեմ խաղում դարձավ դուբլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ։ «Բարսելոնան» հաղթեց 5։1 հաշվով եւ նույնպես քառորդ եզրափակիչում է։