16.03.2019 12:00

Սուարեսը պատմել է «Արսենալ» չկայացած տեղափոխության մասին

Սուարեսը պատմել է «Արսենալ» չկայացած տեղափոխության մասին

«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է «Արսենալ» չկայացած տեղափոխության մասին:

«2013 թվականին «Լիվերպուլ»-ը հերթական անհաջող մրցաշրջանն էր անցկացնում, և ես պատրաստվում էի տեղափոխվել «Արսենալ»: Ջերարդն ինձ ասաց, որ եթե այդ տարի մնամ թիմում, ապա հաջորդ մրցաշրջանում անպայման կտեղափոխվեմ «Բարսելոնա», «Բավարիա» կամ «Ռեալ»:

Նա կարողացավ համոզել ինձ, քանի որ դրանք իսկական ավագի խոսքեր էին: Ստիվենի խորհուրդն իսկապես օգնեց ինձ: Ես զանգահարեցի գործակալիս և ասացի, որ որոշել եմ մնալ «Լիվերպուլ»-ում»,- ուրուգվայցու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ 2014 թվականին 32-ամյա ֆուտբոլիստը համալրեց կատալոնական «Բարսելոնա»-ի շարքը: