16.03.2019 13:17

ՊՍԺ-ն ցանկանում է նոր պայմանագիր կնքել Տուխելի հետ

ՊՍԺ-ն ցանկանում է նոր պայմանագիր կնքել Տուխելի հետ

ՊՍԺ-ն ցանկանում է թիմում պահել գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին: Այս մասին հայտնում է L’Equipe-ը: 

Փարիզյան ակումբի ղեկավարությունը գերմանացի մասնագետին կառաջարկի մեկ տարի ժամկետով երկարաձգել պայմանագիրը: 

Չնայած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից դուրս մնալուն՝ Տուխելի աշխատանքից ընդհանուր առմամբ գոհ են ակումբում: 

45-ամյա մարզչի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2020 թվականի ամռանը: