16.03.2019 13:45

Պիկեն գուցե միանա Կատալոնիայի հավաքականին

Պիկեն գուցե միանա Կատալոնիայի հավաքականին

«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն որոշել է միանալ Կատալոնիայի հավաքականին: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 32-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի մարտի 25-ին կայանալիք Վենեսուելայի ընտրանու դեմ ընկերական խաղին:

Հիշեցնենք, որ Պիկեն ավարտել էր միջազգային կարիերան Մունդիալ-2018-ից հետո, երբ Իսպանիայի ընտրանին դուրս մնաց 1/8 եզրափակչից:

Փորձառու ֆուտբոլիստը Իսպանիայի ընտրանու կազմում անցկացրել է 102 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ: