17.03.2019 16:00

«Միլան»-«Ինտեր». խաղից առաջ

«Միլան»-«Ինտեր». խաղից առաջ

Անկախ մրցաշարային աղյուսակում ունեցած դիրքից միլանյան դերբին անցնում է լարված պայքարում` ֆուտբոլասերների մեջ արթնացնելով անհավանական հույզեր ու զգացումներ: Ա սերիայի 28-րդ տուրում «Միլանը»` որպես տանտեր կընդունի  «Ինտերին», թեև իրականում  «Սան-Սիրո» մարզադաշտը այս երկու ակումբների համար էլ «տուն» է համարվում:  Թե «Միլանը», և թե   «Ինտերը» պայքարում են առաջնության մեդալների համար: Դեռևս 1 միավորով առաջ են անցել «կարմասևերը», սակայն հայրենակիցների հետ խաղում պարտվելու դեպքում վերջիներս կզիջեն բաղձալի 3-րդ հորիզոնականը:

«Կարմրասևերը» կարող են իրենց խաղից գոհ լինել: Նրանք առաջնությունում չեն պարտվել սկսած անցած տարվա վերջից: Թիմի անցկացրած հաջողված հանդիպումների շարքն արդեն հասնում է 10-ի: Ի դեպ, 5 հանդիպումներն էլ ավարտվել են «Միլանի» հաղթանակով:  Այսօր թիմն ունի հիանալի ռմբարկու, լեհ սնայպեր Պենտեկը:  Անցած տուրում հենց այս ֆուտբոլիստը օգնեց Գատուզոյի թիմին 2:1 հաշվով հաղթելու համեստ «Կիևոյին»: Այս ֆուտբոլիստն արժանի է հատուկ ուշադրության. թիմ  է եկել ձմռանը, բայց արդեն միլանյան ակումբի համար հասցրել է 9 խաղում 8 գոլ խփել: Մինչդեռ, բոլորի կողմից այդքան գովերգվող Իգուաինը մրցաշրջանի առաջին հատվածում աչքի է ընկել նույնքան անգամ, սակայն 20 խաղում:  Հիմա արդեն Գոնսալոն Անգլիայում է, իսկ նրա տեղը զբաղեցնում է ավելի երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստ Պենտեկը:

Ուրախալի է, որ «Միլանը» վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստ գրեթե չունի: Միայն կիսապաշտպան Բոնավենտուրան է գտնվում հիվանդասենյակում: Ի դեպ, Գատուզոն դաշտի կենտրոնում խաղալու համար ունի կատարողների հիանալի ընտրություն` ի դեմս Պակետի և Քեսսիի: Այս ֆուտբոլիստները ոչ մի առիթ չեն տվել կասկածելու իրենց ուժերի վրա:  «Միլանը» դեռևս սեփական արդյունավետությամբ գտնվում է 6-րդ հորիզոնականում (41գոլ` 27 տուրերում): Իհարկե, սա լավագույն ցուցանիշը չէ, սակայն, դրա փոխարեն Գատուզոյի թիմը գրեթե յուրաքանչյուր խաղում գոլ է խփում:  Բացի դրանից, թիմի պաշտպանությունում ներկայում ամեն ինչ կարգին է: Առաջնության   վերջին 15 տուրի ընթացքում Դոնարումայի դարպասում գնդակը հայտնվել է ընդամենը 7 անգամ:  Ընդ որում` 90 րոպեի ընթացքում 1 գոլից ավելի միլանցիները բաց չեն թողել: Առաջնությունում պատվավոր տեղ զբաղեցնելուց բացի, «Միլանը» շարունակում է պայքարը Իտալիայի գավաթի համար: Ի դեպ, այստեղ հաղթանակի հասնելու հնարավորությունները շատ իրական են. չէ որ պայքարից արդեն դուրս է մնացել «Յուվենտուսը»:

«Սևակապույտները» տեղավորվել են մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում` ընդամենը 1 միավորով հետ մնալով «Միլանից»: Սակայն Սպալետիի սաների գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում: Մասնավորապես, ակումբը մոտ օրերս դուրս մնաց Եվրոպայի լիգայից` ճանապարհը զիջելով գերմանական «Այնտրախտին»: Գերմանիայում թիմերը բաժանվեցին խաղաղությամբ (0:0), իսկ ահա Իտալիայում, չգիտես ինչու, տանտերերը ճեղքվածք ունեցան (0:1): Այդպիսով, «Ինտերը» ոչ միայն դուրս մնաց եվրագավաթային խաղերից, այլև ստացավ լրացուցիչ ծանրաբեռնվածություն: Չի բացառվում, որ այս դերբիի համար թիմի ուժերը պարզապես կարող են չբավարարել:  Իտալիայի առաջնությունում նույնպես  «Ինտերը» լուրջ բացթողումներ ունի: Հունվարի վերջից սկսած` թիմը պարբերաբար միավորներ է կորցնում անգամ բավականաչափ համեստ հակառակորդների դեպքում: Մասնավորապես  «սևակապույտները» վերջին 8 տուրերի ընթացքում հնարավոր 24 միավորից վաստակել են ընդամենը 11-ը:  Վերջին անհաջողություններն ունեն իրենց հստակ պատճառը: Թիմը շարունակում է կոնֆլիկտը առաջատարի, թիմի ավագի և գլխավոր ռմբարկուի` Մաուրո Իկարդիի հետ:

Հիմա այս ֆուտբոլիստը, որ շատ կարևոր գործառույթ էր իրականացնում խաղադաշտում, պարզապես հեռացված է և չի մասնակցում հանդիպումներին: Արգենտինացու` հայտացուցակում չհայտնվելու պաշտոնական վարկածը վնասվածքն է: Մի խոսքով,  հարձակման գծում հանդես եկող Լաուտարթ Մարտինեսն ու Բալդե Կեյտան չեն կարողանում փոխարինել  հարձակման գլխավոր աստղին:  Հայտնի է նաև, որ դերբիում, Իկարդիից բացի, կարող են բացակայել Նաինգոլանն ու Միրանդան, ֆուտբոլիստներ, որոնց, անկասկած, կարելի է համարել առանցքային:

Ընդհանուր առմամբ,  հարձակվելու և պաշտպանվելու վիճակագրությամբ «Ինտերի» ցուցանիշները նման են  «Միլանին»` 40:22:

 Միլանյան այս ակումբների ճանապարհները հատվել են արդեն 180 անգամ: Այս մրցաշրջանի առաջին կեսում «Ինտերը» հաղթել է իր հայրենակիցներին: Նշված հանդիպումը բավականաչափ դրամատիկ էր. Միակ գնդակը «սևակապույտները» խփեցին  ավելացրած ժամանակահատվածում: Հավելենք նաև, որ  «Միլանը» «Ինտերի» հետ արդեն 5 հանդիպում անընդմեջ չի կարողանում հասնել հաջողության: