17.03.2019 09:00

Սուլշերը՝ Բեյլի հնարավոր տրանսֆերի մասին

Սուլշերը՝ Բեյլի հնարավոր տրանսֆերի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի նորվեգացի պաշտոնակատար Ուլե-Գունար Սուլշերը խոսել է Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի հնարավոր տրանսֆերի մասին։

«Ես Գարեթ Բեյլի եւ այլ խաղացողի մասին չեմ կարող մեկնաբանել, քանի որ նրանք այլ ակումբների սեփականությունն են։ Բայց մենք պետք է գտնենք բարձրակարգ կատարողների, որոնք կուժեղացնեն մեր թիմը։

Որեւէ մեկի հետ պայմանագիր կնքելուց առաջ այնքան շատ գործոններ կան։ Հեշտ չէ։ Լրագրողներն ու երկրպագուները կարող են մտածել կարճաժամկետ հեռանկարի մասին։ Մենք պետք է մի քանի տարի առաջ նայենք եւ հստակ հասկանանք, թե տվյալ խաղացողն իր անձնական որակներով թիմին համապատասխանում է, թե ոչ»,- Սուլշերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Գարեթ Բեյլը Զիդանի ղեկավարությամբ դժգոհ էր իր կարգավիճակից «Ռեալում»։ Այժմ չի բացառվում, որ ամռանը Արքայական ակումբը վաճառքի հանի Բեյլի տրանսֆերը։