17.03.2019 09:30

Իտալիայի առաջնությունում մրցավարը չի գրանցել 50 մետրից խփած գոլը(տեսանյութ)

Իտալիայի առաջնությունում մրցավարը չի գրանցել 50 մետրից խփած գոլը(տեսանյութ)

Իտալիայի առաջնության 28-րդ տուրի «Կալյարի» - «Ֆիորենտինա» հանդիպման ընթացքում մրցավարը չի գրանցել մոտ 50 մետրից խփած գոլը հյուրերի դարպասը։ «Կալյարիի» կիսապաշտպան Լուկա Չիգարինին գրավել է մրցակցի դարպասը, սակայն մրցավարը հարվածից հետո բարձրացրել է ձեռքը եւ ասել, թե ազատ հարված է նշանակել, ոչ թե տուգանային։ «Կալյարին» հաղթել է 2։1 հաշվով։