17.03.2019 11:00

Ֆաբիո Կանավարոն՝ Չինաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Ֆաբիո Կանավարոն՝ Չինաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Իտալիայի հավաքականի նախկին ավագ, 2016թ. աշխարհի չեմպիոն Ֆաբիո Կանավարոն նշանակվել է Չինաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հաղորդում է Football Italia–ն։

45–ամյա Կանավարոն կշարունակի աշխատանքը նաեւ չինական «Գուանչժոու Էվերգրանդ» ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում։

Իտալացի մասնագետի ղեկավարությամբ Չինաստանի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի մարտի 21–ին Թաիլանդի թիմի դեմ։

Չինաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր հունվարից, երբ հեռացավ իտալացի Մարչելո Լիպին։