17.03.2019 11:30

«Սեւիլիան» հեռացրեց գլխավոր մարզիչին

«Սեւիլիան» հեռացրեց գլխավոր մարզիչին

Իսպանական «Սեւիլիան» հայտարարել է գլխավոր մարզիչի պաշտոնից Պաբլո Մաչինին հեռացնելու մասին։ Որոշումը պայմանավորված է նախորդ մի քանի շաբաթների ընթացքում թիմի ոչ բավարար արդյունքներով։ Ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ակումբի մարզական տնօրեն Խոակին Կապարոսը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

43–ամյա Մաչինը «Սեւիլիան» գլխավորել էր 2018թ. մայիսին։ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում թիմը չկարողացավ հաղթահարել չեխական «Սլավիայի» արգելքը։ Իսպանիայի առաջնության 27 տուրից հետո «Սեւլիան» 6–րդ տեղում է։