17.03.2019 12:29

Պետեր Շմեյխել. «Կասպեր Շմեյխելն իմ հերոսն է»

Դեռ մանկուց Կասպեր Շմեյխելը երազում էր անցնել հոր ճանապարհով: Այժմ դերերը փոխվել են և որդին է հիմա Պետեր Շմեյխելի հերոսը:

2018 թվականի հոկտեմբերի 27-ին «Լեսթերի» սեփականատեր Վիչայ Սրիվադհանապրաբհայի ուղղաթիռը վթարի ենթարկվեց «Կինգ Փաուեր» մարզադաշտի մոտակայքում:

Այդ գիշերվա մասին պատմելիս, երբ մահացան նրա տղայի ընկերը ու ևս չորս հոգի, դանիացին չի կարող զսպել արցունքները: Հիշում է, թե ինչպես որդին, վտանգելով սեփական կյանքը, փորձելել է փրկել վթարի ենթարկվածներին:

- Դեպի այրվող ուղղաթիռը չեն վազում, բայց իմ որդին այդպես արեց: Դա խոսում է նրա անհատականության մասին: Ես մինչև հիմա չեմ կարող հավատալ, որ դա եղել է: Դա ստիպում են ինձ հպարտանալ, միևնույն ժամանակ վախեցնում է: Ինչպես արդեն ասացի, ո՞վ է վազում դեպի այրվող ուղղաթիռը: Ես այնտեղ չէի, տանն էի, երբ Կասպեր զանգեց ինձ: Նա դեռ մարզադաշտում էր, մնաց այնտեղ ամբողջ գիշեր: «Լեսթերը» կորցրեց ոչ միայն սեփականատերի, Վիչայը շատ մեծ դեր խաղաց թիմի չեմպիոնական մրցաշրջանում: Ես անկեղծ համարում եմ, որ ֆուտբոլը կորցրեց անձնավորության, որը մեծ ներդրում ուներ մարզաձևում: Ես խոսում եմ Կասպերի հետ ամեն օր, ամեն ինչի մասին: Խոսում ենք իմ կյանքի, նրա կյանքի մասին, ամեն ինչի մասին: Աշխատում եմ օգնել նրան և ուղորդել՝ օգտագործելով իմ կյանքի փորձը: Բայց նման ողբերգությանը հնարավոր չէ պատրաստ լինել: Ես ճանաչում էի Վիչային, բազմիցս հանդիպել էինք: Շատ ահավոր բան տեղի ունեցավ,- ասել է Շմեյխելը:

Շմեյեխելը նաև վերհիշել իր կարիերայի երկու ամենակարևոր հանդիպումը, որոնք կայացել են 42 օրվա ընթացքում: Շատ լավ հիշում է ու մանրամասն պատմում 1999 թվականին կայացած Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Արսենալի» հետ խաղում տեղի ունեցած իրադարձությունները. հեռահար հարվածից հետո Դևիդ Բեքհեմի գոլը, Դենիս Բերգկամպի պատասխան գնդակը, Ռոյ Քինի հեռացումը, Ֆիլ Նևիլի խախտման պատճառով նշանակված 11 մետրանոցը և Շմեյխելի փայլուն սեյվը Բերգկամպի հարվածից հետո,  իսկ վերջում Ռայան Գիգզի շլացուցիչ անցումը, որի ընթացքում ուելսցին խաբս տվեց մրցակցի հինգ ֆուտբոլիստի և գրավեց Դևիդ Սիմենի դարպասը: Շմեյխելի սեյվը հանդիպման ամենակարևոր պահն էր:

- Երբ նշանակվեց 11 մետրանոցը, ինձ թվում էր, որ դեռ 10 րոպե կա, իսկ իրականում ընթանում էր արդեն ավելացված ժամանակը: Մարդիկ կարծում են, որ ես գուշակեցի, թե որ կողմ է հարվածելու Դենիսը, բայց ես չկարողացա: Այն ժամանակ չկար մարզիչ, որը հուշեր ինձ և ես գոհ եմ, որ նա չկար: Դա պարզապես հաջողություն էր,- ասել է Շմեյխելը:

Մի քանի շաբաթ անց Պետերը տոնում էր հաղթանակը Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում, եզրափակչում հաղթել էին «Բավարիային». 5-րդ րոպեին Մարիո Բասլերը բացեց հանդիպման հաշիվը և խաղի ավելացված ժամանակում Շմեյխելը եկավ մրցակցի տուգանային հրապարակ՝ մասնակցելու անկյունայինի խաղարկմանը:

Թեդի Շերինգեմը հավասարեցրեց հաշիվը, իսկ մի փոքր անց հաղթական գոլի հեղինակ դարձավ Ուլե Գունար Սուլշերը: Զարմանալի է, բայց դանիացին գիտակցեց թե ինչ է արել այդ խաղում շատ ավելի ուշ, երբ կրկին որոշել է դիտել խաղը:

- Ես գրեթե ոչինչ չեմ հիշում այդ խաղից: Ես շատ հիշողություններ ունեմ խաղի նախապատրաստական շրջանից, բայց ոչ բուն խաղից: Լուրջ եմ ասում, իմ ուղեղը գերծանրաբեռնված էր, – խոստովանել է Շմեյխելը: