17.03.2019 13:26

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավագը կարող է տեղափոխվել «Արսենալ»

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավագը կարող է տեղափոխվել «Արսենալ»

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավագ Անտոնիո Վալենսիան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը:

El Universal-ի փոխանցմամբ՝ ՄՅՈՒ-ն չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել խաղացողին և այդ դեպքում վերջինս ազատ գործակալի կարգավիճակ կստանա:

Փորձառու ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալ»-ը, «Ինտեր»-ը և «Վեսթ Հեմ»-ը:

«Անտոնիո ցանկանում ընտրել լավագույն տարբերակը: Նա մտադիր է պայմանագիր կնքել այնպիսի թիմի հետ, ով իր առջև մեծ նպատակներ է դրել»,- ասել է Վալենսիայի հայրը: