16.03.2019 21:51

Լա լիգա. Մադրիդի «Ռեալ»-ը վստահորեն հաղթեց «Սելտա»-ին (տեսանյութ)

Լա լիգա. Մադրիդի «Ռեալ»-ը վստահորեն հաղթեց «Սելտա»-ին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Սելտա»-ին ու հաղթեց 2:0 հաշվով:

54-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լուկա Մոդրիչը, սակայն VAR համակարգը, համարելով, որ Վարանը փակել է դարպասապահի տեսադաշտը, չեղարկեց այն:

62-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Իսկոն: 15-րոպե անց «սերուցքայիններ»-ի առավելությունը կրկնապատկեց Գարեթ Բեյլը:

Այս խաղից հետո «արքայական» ակումբը 54 միավորով 3-րդ տեղում է, «Սելտա»-ն ունի 25 միավոր ու 18-րդն է:

«Ռեալ» - «Սելտա»՝ 2:0