18.03.2019 08:44

Միլանյան դերբի. գոլառատ պայքարում հաղթեց «Ինտեր»-ը (տեսանյութ

Միլանյան դերբի. գոլառատ պայքարում հաղթեց «Ինտեր»-ը (տեսանյութ

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում տեղի ունեցավ միլանյան դերբի: 

Այս խաղի հաշիվը բացեցին «ներաձուրիներ»-ը: Պաշտպան Դե Վրեյը երկրորդ խաղակեսում կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 

Հետագայում «Միլան»-ը 2, իսկ «Ինտեր»-ը ևս մեկ գոլ խփեց և այդպիսով այս խաղում ուժեղ գտնվեցին Լուչիանո Սպալետիի սաները: 

Այս արդյունքի շնորհիվ «Ինտեր»-ը մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Միլան»-ին և այժմ զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: 

«Միլան» - «Ինտեր»՝ 2:3

0:1 Վեսինո (3'), 0:2 Դե վրեյ (51'), 1:2 Բակայոկո (57'), 1:3 Մարտինես (67'), 2:3 Մուսակիո (71')