18.03.2019 09:00

Լա Լիգա. «Բարսելոնա»-ն հերթական 3 միավորը վաստակեց (տեսանյութ)

Լա Լիգա. «Բարսելոնա»-ն հերթական 3 միավորը վաստակեց (տեսանյութ)

Իսպանիայի առաջնությունում իրար հետ հանդիպեցին «Բետիս»-ը և «Բարսելոնա»-ն: 

«Կապտանռնագույններ»-ի առաջատար Լիոնել Մեսսին առաջին խաղակեսում դուբլ ձևակերպեց: Մեկ գոլ երկրորդ խաղակեսում խփեց Լուիս Սուարեսը: 

Իսկ ահա խաղավարտին մոտ Մեսսին դարձավ հեթ-տրիկի հեղինակ: 

«Բետիս»-ի կազմում միակ գոլը խփեց Լորենցո Գարսիան: 

Այդպիսով կատալոնական ակումբը կարողացավ այս խաղում 4:1 հաշվով հաջողության հասնել: 

Այս արդյունքից հետո «Բարսա»-ն 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Բետիս»-ը 39 միավորով 8-րդն է: 

«Բետիս» - «Բարսելոնա»՝ 1:4

0:1 Մեսսի (18'), 0:2 Մեսսի (45+2'), 0:4 Սուարես (63'), 1:3 Գարսիա (82'), 1:4 Մեսսի (85')