18.03.2019 10:00

ESPN. Գրիզմանը չի տեղափոխվի «Բարսելոնա»

ESPN. Գրիզմանը չի տեղափոխվի «Բարսելոնա»

«Բարսելոնա»-ն այլևս հետաքրքրված չէ «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանի ծառայություններով: Այս մասին հայտնում է ESPN-ը: 

Ավելի վաղ նշվում էր, որ կատալոնական ակումբը այս ամռանը մտադիր է հրավիրել աշխարհի չեմպիոնին: 
 
Սակայն աղբյուրը փոխանցում է, որ «կապտանռնագույններ»-ը չեն ցանկանում պայմանագիր կնքել ֆրանսիացու հետ: 
 
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա խաղացողը մասնակցել է 28 հանդիպման և խփել 12 գոլ: