18.03.2019 11:30

Պաշտոնական. Մոնչին վերադարձավ «Սևիլիա»

Պաշտոնական. Մոնչին վերադարձավ «Սևիլիա»

«Ռոմա»-ի նախկին մարզական տնօրեն Ռամոն Մոնչին վերադարձել է «Սևիլիա»: Այս մասին տեղեկացնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:

Հաղորդվում է, որ մասնագետն իր աշխատանքը կսկսի ապրիլի 1-ից:

Հիշեցնենք, որ Մոնչին վերջերս էր հեռացվել «Ռոմա»-ի մարզական տնօրենի պաշտոնից: Հավելենք, որ նա 2000-2017 թվականներին աշխատել էր «Սևիլիա»-ում: