18.03.2019 12:00

Gazzetta dello Sport. «Ինտեր»-ի նախագահն առանձին հանդիպում կունենա Իկարդիի հետ

Gazzetta dello Sport. «Ինտեր»-ի նախագահն առանձին հանդիպում կունենա Իկարդիի հետ

«Ինտեր»-ի նախագահ Ստիվեն Չժանը մտադիր է առանձնազրույց ունենալ թիմի հարձակվող Մաուրո Իկարդիի հետ: Այս մասին տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը կհանդիպեն հաջորդ շաբաթ և կփորձեն շտկել առկա կոնֆլիկտը: Հաղորդվում է, որ Չժանը ցանկանում հավաքականների խաղով պայմանավորված դադարից հետո ֆուտբոլիստին վերադարձնել մեկնարկային կազմ:

Հիշեցնենք, որ արգենտինացին շուրջ 1 ամիս է, ինչ չի հայտնվում «ներաձուրիներ»-ի մեկնարկային կազմում: Հավելենք, որ խաղացողն այս տարվա փետրվարին զրկվել էր նաև ավագի թևկապից: